Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի համար անսպասելի չէր, որ խորհրդարանը կմերժի Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու՝ «Ելք» խմբակցության նախագիծը: «Մարդիկ կան, որոնք Ռուսաստանի շահերն ավելի շատ են պաշտպանում, քան ռուս քաղաքական գործիչները, սա է զարմանալին»,- նշեց Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանն ասաց՝ ինքը գիտեր, որ Հանրապետականը կմերժի իրենց …

