Հույն զինվորականների հարցը վերաբերում է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին

Լուրեր

13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ Թուրքիայում ազատազրկված հույն զինվորականների հարցը ազդում է ոչ միայն Հունաստան-Թուրքիա, այլև Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների վրա։ Այս մասին նա խոսել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի ժամանակ. տեղեկացնում է EH-ն:

«Հունաստանի զինվորականները միաժամանակ նաև Եվրամիության զինվորականներն են, ուստի այս հարցը վերաբերում է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին», – նկատել է տվել հույն նախարարը։

Կամենոսը նշել է, որ թեմայի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ռոզ Գոթեմոլերին։ Նաև մանրամասնել է, որ պատահաբար թուրքական կողմ անցած հույն զինվորականները հույն-թուրքական սահմանին հետապնդելիս են եղել անօրինական փախստականներին և նրանց աջակիցներին։

Հունաստանի պաշպանության նախարարը առաջարկել է նաև, որ մինչև ռազմական դատարանի առաջ կանգնելը Թուրքիայում ազատազրկված հույն զինվորականները տեղափոխվեն Էդիրնեում Թուրքիայի դեսպանատուն։

Կամենոսն ընդգծել է, որ Հունաստանը և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, պետք է կարողանան նմանատիպ հարցերը խաղաղությամբ և բանակցային ճանապարհով  լուծել։

Հայտնի է դարձել նաև, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Զրույցի ընթացքում այլ հարցերից բացի քննարկվել են նաև հույն–թուրքական հարաբերությունները և Թուրքիայում ազատազրկված հույն զինվորականների հարցը։ Հունաստանի վարչապետը Գուտերեշին  կոչ է արել միջամտել հույն զինվորականներին հնարավորինս արագ Հունաստան վերադարձնելու գործին:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին 2 հույն զինվորականի։ Զինվորականները սահմանային Կաստանիես անցակետի աշխատակիցներն են, ովքեր եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել էին և սխալմամբ անցնել թուրքական կողմ։