2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձի գործով դատարանը վճիռ է հրապարակել. փոխանցում է ermenihaber-ը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ գործով որպես մեղադրյալ անցնող ավելի քան 4 տասնյակ ամբաստանյալներից 35-ը դատապարտվել են քառակի ծանրացված ցմահ ազատազրկման, ևս 3-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ծանրացված ցմահ ազատազրկման դատապարտվածների շարքում …

