«Որևէ կերպ թույլ չենք տա, որ ընդդիմությունը քաղաքական իրավիճակը քայքայելով հասնի նպատակին». ՀՀԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 16:30
Էս խելագարը բռնում է քաղաքացիներին ու պատասխան է պահանջում չզոհվելու համար. Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 15:55
Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով
23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
23.05.2026 | 15:20
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արմավիրում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
Բոլորը

Վերջին 10 տարում Հայաստանից ավելի քան 300 հազար մարդու արտագաղթը չի խոչընդոտելու, որ Հանրապետականը առաջադրի Սերժ Սարգսյանին։ «Դուք ցանկանում եք ասել, որ եթե այս պարագայում ցանկացած ուրիշ մեկը լիներ, կարող էր արտագաղթը այլ տեմպո՞վ ընթանար։ Ես ասում եմ՝ ով էլ լիներ, այս գործընթացը պետք է շարունակվեր»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Սերժ Սարգսյանին առաջադրելուն չի խանգարի նաև Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարել է՝ փողոցային պայքարի տեսքով Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու մասին։ Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը փողոցում հաջողություն հասնի․ «Եթե դուք վերջին երեք տարվա այդ նույն քաղաքական ուժերի կազմակերպած միտինգներին նայեք և հետևություններ անեք, արդեն պարզ է, թե ինչքան ռեսուրս ունեն այդ մարդիկ, ապա այդ ռեսուրսը միշտ քիչ է եղել»։

Ուրիշ ու՞մ առաջադրի Հանրապետականը, հարցնում է պարոն Բաղդասարյանը։ Կարեն Կարապետյանի տարբերակը նա պատրաստ է քննարկել, բայց իր տեղեկություններով գործող վարչապետն ինքը չի ուզի։ «Ինձ համար միշտ կմնա հարց, թե արդյո՞ք այս ծանր բեռը, այս իրավիճակում պատերազմող երկրի այս կարգավիճակի մեջ՝ Կարեն Կարապետյանը ինքը նույնիսկ ցանկություն կունենա՞ այդ բեռը վերցնել իր վրա»,- հարցնում է վարչապետի կուսակիցը։

Պարոն Բաղդասարյանը Սերժ Սարգսյանից ազատվելու ընդդիմության ցանկությունը նորմալ է համարում, ներքին խլրտումներ են։ Խմբակցության ղեկավարը սպառնում է․ «Բայց որևէ ձևով մենք թույլ չենք տա, որ քաղաքական իրավիճակը քայքայելու միջոցով ինչ-որ մարդիկ հասնեն իրենց նպատակին»։

Մեկ այլ հանրապետականի՝ Կարեն Ավագյանի կարծիքով, սահմանադրական փոփոխություններով ավարտվել է Նիկոլ Փաշինյանի դերը՝ որևէ կերպ ազդելու իշխանության ձևավորման վրա․ «Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը կարող է կանխել բոլոր գործընթացները, որոնք որ սահմանված են օրենքո՞վ»։ Սերժ Սարգսյանի ասածն օրենք է, բայց նույնիսկ Կարեն Ավագյանը չի պատրաստվում հաշվի նստել 4 տարի առաջ իր նախագահի հնչեցրած այն որոշման հետ, որ ինքը չի պատրաստվում սահմանադրական փոփոխություններից հետո դառնալ վարչապետ։

Ընդդիմադիր Արարատ Միրզոյանին քիչ են հետաքրքրում Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու Հանրապետականի պատճառները: Ելքն իր գործողություններն անելու է և ժողովուրդն է որոշելու, թե ինչքան հեռու կգնա պայքարը․ «Եթե մարդիկ կբավարարվեն Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալով՝շարժումը կդադարի, իսկ եթե մարդիկ որոշեն, որ ստացվեց վարչապետ դառնալը կանխել և պետք է շարունակել, ուրեմն մարդիկ կշարունակեն»։ Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է, որ իրենք չեն պատրաստվում Սերժ Սարգսյանին հեռացնել ու իրենք նստել նրա աթոռին: Բայց եթե մարդիկ փողոց դուրս չգան, դա նրանց վերաբերմունքը չէ «Ելք»-ի հանդեպ։ Ըստ պարոն Միրզոյանի, «մարդիկ վերջին տարիներին փողոց դուրս չեն գալիս բոլորովին այլ պատճառով՝ փողոցային պայքարով հաղթանակի վստահություն չունենալն է, կարծում եմ, հիմնական պատճառը»։

Ի դեպ, սկզբի համար ընդդիմադիր պատգամավորը փողոցում պատկերացնում է 5 հազար մարդու ներկայություն: Դա կարող է կանխորոշել դեպքերի հետագա ընթացքը:

Մհեր Արշակյան