«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրգործով 3 աշխատակից է անցնում։ Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են արձակվել։ Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ընկերություններից մեկը հենց Եղիշե Մարգարյանին է պատկանում, և հենց ՍԱՊԾ …

