Դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները
Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: