Ո՞ր իրավական ակտի հիման վրա է Մարտի 8-ի կապակցությամբ 20 000-ից մինչև 200 000 դրամ նվեր-քարտեր բաժանվել. Զարուհի Փոստանջյանը հարցում է ներկայացրել

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

 

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է  քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ տեղեկություն ստանալու համար, թե որ իրավական ակտի հիման վրա է Մարտի 8-ի կապակցությամբ 20 000-ից մինչև 200 000 դրամ նվեր-քարտեր բաժանվել:

Երևան քաղաքի աշխատակազմի ղեկավար

պարոն Սերգեյ Մակարյանին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

 

 

Հարգելի պարոն Մակարյան,

 

 

 

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

 

«Կոռուպցիան Հայաստանում համարվում է էնդեմիկ և համատարած երևույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»:

 

Համաձայն Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիաի`  կոռուպցիան սպառնում է իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, խարխլում է լավ կառավարումը, անաչառությունը և հասարակական արդարությունը, խեղաթյուրում է մրցակցությունը, խոչընդոտում է տնտեսական զարգացմանն ու վտանգում ժողովրդավարական հաստատությունների և հասարակության բարոյական հիմքերի կայունությունը:

 

Այն, որ Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ յուրացնում է հանրային միջոցները և մնում անպատիժ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն այն փաստը, որ հանրային միջոցները որպես գումար-քարտ կարող են բաժանվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին նվերի տեսքով մարտի 8-ի կապակցությամբ՝ բնութագրում է Տարոն Մարգարյանի կողմից հերթական ապօրինությունը և դիտվում է որպես կոռուպցիոն երևույթ:

 

Այսպես՝ 2018 թվականի մարտի 7-ին Երևանի քաղաքապետարանում բաժանվել են գումար-քարտեր, որը, ըստ շրջանարվող լուրերի, պարունակել է 20. 000 դրամից մինչև 200. 000 հազար դրամ:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել պարզաբանում, որ իրավական ակտի հիման վրա է տեղի ունեցել 20.000 դրամից մինչև  200.000 հազար դրամ գումար-քարտի բաժանումը: Երևան քաղաքի բյուջեից որքա՞ն գումար է տրամադրվել այդ 20.000 դրամից մինչև 200.000 հազար դրամ գումար-քարտերի գնման համար: Ովքե՞ր են ստացել այդ 20.000 դրամից մինչև  200.000 հազար դրամ գումար-քարտերը:

 

 

Հարգանոք`

 

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախագահ