Քննարկվել է Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

Ս.թ. մարտի 12-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Սուրեն Զոլյանն ու հանձնաժողովի անդամ Էդուարդ Պոլատովը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ քննարկել են Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը: Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը:

Վազգեն Մանուկյանն ասել է, որ ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց պետք է մանրամասն քննարկվի, համաձայնեցվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ և բավարարի նրանց պահանջները:

Արդարադատության փոխնախարարը պարզաբանել է, որ Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատը պետք է իրականացնի նույն գործառույթները, ինչ նախկինում՝ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը, սակայն ավելի բարձր կարգավիճակով, քանի որ պալատի գործունեությունը կարգավորվելու է նաև «Ազգային փոքրամասնությունների մասին»  ՀՀ օրենքով:

Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախագծի խնդրահարույց դրույթները պարզաբանելու և ազգային փոքրամասնությունների առաջարկներն ու տեսակետները քննարկելու անհրաժեշտությունը: