ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրազեկել է կառույցը լքելու մասին. հայտարարել է Պետդեպարտամենտը. փոխանցում է ria.ru-ն: «Այս որոշումը հեշտ չէր կայացնելը, այն արտացոլում է Միացյալ Նահանգների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամավճարների աճող պարտքի, կազմակերպությունում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտության և ՅՈՒՆԵՍԿՕ-ում շարունակվող հակահրեական կանխակալ մոտեցման հետ կապված մտահոգությունը», – ասված է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեզեր Նաուերթի տարածած հայտարարությունում: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. դեկտեմբերի 31-ից: …

