Քուրդ զինյալները մահափորձ էին ծրագրել Էրդողանի և նրա ընտանիքի դեմ

Լուրեր

13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
Բոլորը

Թուրքիայի ոստիկանությունը ահաբեկչության գործի շրջանակներում հարցաքննել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորման անդամներ Զոզամ Քութումին, Մեհմեթ Էմին Թորենին և Գյուլշեն Բահադիրին։  Վերջիններս մասնակցություն են ունեցել Ստամբուլում պայթյունների կազմակերպմանը 2016-ին. փոխանցում է EH-ն:

Հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։

Քրդական խմբավորման անդամների տանը կատարված խուզարկության արդյունքում ձեռք են բերվել մի շարք ապացույցներ:  Մասնավորապես հայտնաբերվել է ծածկագիր, որը վերծանելուց հետո հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել ոչ միայն Էրդողանի, այլ նաև նրա ընտանիքի անդամների և հարազատների դեմ։

Քրդական խմբավորման անդամների տանը հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների  հետևանքով զոհերի թիվը հասել էր 46-ի։ Իսկ 2016թ. հունիսի 7-ին, Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունից սպանվել էր 12 մարդ, վիրավորել՝ 44-ը։