«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն անձանց և կազմակերպությունների նոր ցուցակը, որոնց նկատմամբ կտարածվեն սահմանափակող պատժամիջոցները: Այս անգամ պատժամիջոցներ են կիրառվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գողական շրջապատի նկատմամբ: Ցուցակում ընդգրկված են գողական աշխարհը ներկայացնող 10 անձինք և երկու կազմակերպություններ: Ցուցակում Զախարի Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյ, Լաշա Շուշանաշվիլիի՝ Լաշա Ռուստավսկի, Ալիմժան Տախտախունովի՝ Տայվանչիկ …

