Ինչ որոշում էլ կայացնի ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվի. Անդրանիկ Քոչարյանը՝ Մարտի 1-ի մասին. «Ժողովուրդ» 

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին ուսումնասիրել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ զեկույցի հեղինակներից Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով դատախազության հանձնարարականին, ասաց. «Միանշանակ դա առաջընթաց է: Սա նշանակում է, որ անպայման պետք է հարցաքննության կանչեն այն ժամանակ իշխանության մեջ եղած մարդկանց: Միքայել Հարությունյանից հետո անպայման պետք է հարցաքննության կանչեն նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Ինչ որոշում էլ կայացնի ՀՔԾ-ն, այս մարդիկ պետք է հարցաքննվեն»: Իսկ Սեդա Սաֆարյանն էլ տեսակետ է հայտնել. «Չեմ կարծում, որ մեզ մոտ գործում է անկախ եւ անկաշկանդ վարույթ իրականացնող մարմին: Ես կարծում եմ, որ նմանատիպ գործերով պետք է լինի, այսպես ասած, վերեւների կամքը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: