«ՀՀԿ-ն, կերակրատաշտի մոտ հավաքված հանցագործ կանվանենք, թե ինչ, շատ լուրջ կառույց է». Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մինչ «Ելք»-ում քննարկում են Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու կամ իշխանափոխության հասնելու ուղիները, հայտնի է դառնում, թե ինչի շուրջ են նրանց տարաձայնությունները։ «Մոտ 200 հազար ընդդիմադիր ձայն եղել է, մի մեծ մաս էլ չի գնացել ընտրության, հա՞։ Հիմա կա՞ն արդյոք նախադրյալները, որպեսզի այդ բոլորը դուրս գան փողոց ու պահանջեն Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելը»,- ասում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա այսօր վստահեցնում էր, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» պատկերացրած փողոցային պայքարի դեմ իրենց «Լուսավոր Հայաստանը» ոչինչ չունի։ Բայց իրենք փողոցային պայքարի փորձ ունեն, որը ոչ մի արդյունք չի տվել՝ ժողովուրդն ավելի է հիասթափվել․ «Մարդիկ սկսել են չհավատալ այլևս ոչ թե քաղաքական ուժերին, ոչ թե կոնկրետ գործիչներին, այլ սեփական ուժերին։ Նրանք սկսել են կասկածել, որ որպես քաղաքացի, իրենք կարող են բան որոշել»։

Սերժ Սարգսյանի հեռանալուն նույնպես դեմ չէ «Լուսավոր Հայաստանը»։ Բայց Գևորգ Գորգիսյանն այստեղ էլ խնդիր է տեսնում: «Եթե դա ընդամենը Սերժ Սարգսյան չլինի, այլ Արմեն Աշոտյան կամ Էդուարդ Շարմազանով լինի, նույնիսկ չարժե դրա վրա որևէ ռեսուրս և էներգիա ծախսել։ Եթե պետք է ինստիտուցիոնալ ճանապարհով լինի, ապա պետք են նոր խորհդարանական ընտրություններ։ Արդյո՞ք առկա քաղաքական ուժերը պատրաստ են նոր խորհրդարանական ընտրություններին ավելի, քան Հանրապետական կուսակցությունը, և եթե վաղը լինի նոր ընտրություններ, ՀՀԿ-ն ավելի քիչ ձայն կհավաքի»,- հարցադրում է անում Գորգիսյանը։

«Լուսավոր Հայաստանը» ոչ մի երաշխիք չունի, որ եթե իրենց հաջողվի հասնել նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Հանրապետականն ավելի քիչ ձայներ կհավաքի։ «Նախորդ ընդդիմությունների հիմնական թերություններից մեկը եղել է նա, որ նրանք շատ լուրջ թերագնահատել են ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն, կերակրատաշտի մոտ հավաքված հանցագործ կանվանենք, թե ինչ, շատ լուրջ կառույց է»,-կարծում է ընդդիմադիր պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած փողոցային պայքարը «Ելք»-ում դեռ քննարկում են։ Գորգիսյանը տեղյակ է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն դիմել է քաղաքապետարան ապրիլին հանրահավաքներ անելու համար։ Սեղանին, սակայն, գործողությունների տարբեր ծրագրեր կան։ Փոփոխությունների պահանջը պետք է գա ժողովրդից: «Իհարկե դա ավելի երկար պրոցես է, իհարկե դա ավելի բարդ պրոցես է»,-ասում է պարոն Գորգիսյանը։

-Իսկ եթե հաջողվի ապրիլին իշխանափոխություն անե՞լ։

-Մենք հիմա քննարկում ենք՝ արդյոք արժե՞ փորձել դա, որովհետև մենք հիմա չունենք որոշում, որ պետք է իշխանափոխություն անել։ Հայաստանը դեռևս իշխանափոխության և հեղափոխության փորձ չունի:

Դեռևս տարիների աշխատանք է պետք դրա համար․ «Եթե պիտի փոխվի Սերժ Սարգսյանը, ուրեմն մենք պետք է առաջարկենք մեր թեկնածուին, մեր քաղաքական թիմը, մեր ծրագրերը։ Մենք դա արեցինք ընտրություններին և հավաքեցինք էնքան ձայն, ինչքան ունենք հիմա՝ 9 մանդատ»։

Եթե Նիկոլ Փաշինյանը միայնակ գնա Ազատության հրապարակ, ըստ Գևորգ Գորգիսյանի, դա լուծումներից լավագույնը չի լինի։ «Եվ դա չեմ կարծում, որ կուժեղացնի դաշինքը։ Դաշինքի թուլացումը կրկին կբերի քաղաքացիների հիասթափությանը»,- թեման փակում է պատգամավորը։

 

Մհեր Արշակյան