Մոսկվան կարտաքսի բրիտանացի դիվանագետներին՝ ի պատասխան Լոնդոնի գործողությունների

Լուրեր

13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան կարտաքսի բրիտանացի դիվանագետներին՝ ի պատասխան Լոնդոնի գործողությունների: Այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Հարցին՝ ե՞րբ, Լավորվոը պատասխանել է՝ «շուտով»:

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Միացյալ Թագավորության գործողությունների առնչությամբ ՌԴ-ի պատասխան քայլերի մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել էր. «Անկասկած պատասխան քայլեր են նախատեսվում: Հիմա դրանք մշակման փուլում են և կընդունվեն մոտ ժամանակներս»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ՄԹ-ն «Սկրիպալի գործի» առնչությամբ 23 ռուս դիվանագետի կարտաքսի երկրից:  «Նրանք երկրից հեռանալու համար մեկ շաբաթ ժամանակ ունեն»,- հայտարարել էր Մեյը: Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում, դա ամենամեծ արտաքսումն է: «Սա արտացոլում է այն փաստը, որ ռուսական պետությունը առաջին անգամը չէ, որ գործում է մեր երկրի դեմ», – ասել էր նա: 

Հավելենք, որ ՌԴ հետախուզական գլխավոր վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։