Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսման մասին

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործի» առնչությամբ 23 ռուս դիվանագետի կարտաքսի: Այս մասին պառլամենտում ելույթ ունենալիս՝ հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը. փոխանցում է interfax.ru-ն:

«Նրանք երկրից հեռանալու համար մեկ շաբաթ ժամանակ ունեն»,- հայտարարել է Մեյը:

Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում, դա ամենամեծ արտաքսումն է: «Սա արտացոլում է այն փաստը, որ ռուսական պետությունը առաջին անգամը չէ, որ գործում է մեր երկրի դեմ», – ասել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հավելել է, որ Ռուսաստանը ոչ մի համոզիչ բացատրություն չի տվել նախկին գնդապետ Սերգեյ Սվիտալի թունավորման հետ կապված:

Հիշեցնենք, որ ՌԴ հետախուզական գլխավոր վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ 

Ըստ Մեյի՝  բրիտանական կառավարությունը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի կառավարությունը «պատասխանատու է այս թունավորման համար»:

Նշենք նաև, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ՌԴ հետախուզական գլխավոր վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան: 

Թերեզա Մեյը ռուս դիվանագետների արտաքսումը բացատրել է նրանով, որ դիվանագետները ռուսական գաղտնի հետախուզության աշխատակիցներ են: Չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Նշվել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Նշենք, որ Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում. նրան  փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: