2017 թվականի առաջին 9 ամիսներին քննվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով հարուցվել են քրեական գործեր: Այս մասին այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: …

