«Մեդիա կենտրոնում» հերթական քննարկումն է, այս անգամ «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով: Բանախոսներն են՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, միջազգային փորձագետ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

