Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց ԱՄՆ կատարած այցից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննսիյանն այսօր լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ ամփոփեց ԱՄՆ կատարած այցն ու նշեց, որ ԱՄՆ մեր պատգամավորների այցը շատ կարևոր էր, ինչը պայմանավորված էր օրակարգի հագեցվածությամբ և արձանագրված արդյունքներով․ «Հանդիպումների առաջին օրը տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկացուցիչների հետ, տեղի է ունեցել հանդիպում նաև «Կարնեգի» հիմնադրամում։ Կայացել են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի, հայ-թուրքական ետ կանչված արձանագրությունների, ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ»,-ամերիկյան այցն ընդհանրացրեց ԱԺ փոխնախագահը։

Արփինե Հովհաննսիյանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը նոր սկզբունք է որդեգրել Հայաստանի հետ համագործակցության համար, որն այսուհետ սահմանվելու է նոր ձևաչափով․ «Օգնությունից դեպի առևտուր,համագործակցություն․սա նոր ձևաչափ է, որը կիրառվում է վարչակազմի կողմից, և այս սկզբունքը կարիք ունի լրացման, և մտքեր ենք փոխանակել, թե ինչպիսի՞ օրակարգով կարող ենք այս նոր ձևաչափը հարստացնել»,-ասաց Հովհաննսիյանը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ԱՄՆ մեր պատվիրակության այցի ընթացքում բոլոր քննարկումների առանցքում եղել են Ղարաբաղյան հարցի, խորհրդարանական դիվանագիտության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցերը, և նշեց, որ ԱՄՆ-ում բոլոր պաշտոնյաների հետ քնարկումներն ունեցել են մեկ նպատակ՝ այն է հաղորդել նոր որակ և թափ հայ-ամերիկյան համագործակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում