Դիլիջանի և հարակից գյուղերի բնակիչները բացահայտ պատերազմ են սկսել Բնապահպանության նախարարության դեմ և այդ պայքարում դիմում են ծայրահեղ միջոցների։ Հոկտեմբերի 14-ին Շամախյան տեղամասում անտառապահի տնակի հրկիզումը այդ պայքարի մի դրվագն էր։ Անտառապահի տնակը պատկանում էր «Պանտերա սեքյուրիտի» պահնորդական ընկերությանը, որին Բնապահպանության նախարարությունը վերջերս ներգրավել էր անտառի հսկողության աշխատանքներում։ «Պանտերան» երեք տնակ է տեղադրել Դիլիջանի անտառում։ …

