Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

Մարտի 19-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը։

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես, առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական, մաքսային, մտավոր սեփականության իրավունքի, աշխատանքի ոլորտներին առնչվող հարցեր:

Նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել «կլոր սեղան»՝ երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի մարտի 19-ին կայանալիք առաջիկա նիստը վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի հետ առևտրային և ներդրումային հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք արդեն տեսնում ենք առաջընթաց, մասնավորապես՝ 2017թ.-ին արձանագրվել է առևտրաշրջանառության 42 % աճ: ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի օրերս Հայաստան կատարած այցին հաջորդող այս բարձր մակարդակի հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ է մեր երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ընդլայնման

խոչընդոտների վերացմանն ուղղված մեր երկխոսության շրջանակում», – ասել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Նիստի ընթացքում մենք կքննարկենք գործող կարգավորումները՝ դիտարկելով առևտրի դյուրացման հնարավորությունները, ինչն, անշուշտ, կնպաստի մեր երկների միջև առևտրի խթանմանը։ Ներկայացնելու ենք նաև մեր ներդրումային միջավայրը, դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ամերիկյան կողմի հետ կքննարկենք նաև այն միջոցառումները, որոնք Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ կդարձնեն ամերիկյան ընկերությունների ներգրավման համար», – նշել է Հովհաննես Ազիզյանը։