«Ելքը» դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին. Դավիթ Խաժակյան

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր ավագանու նիստում դեմ քվեարկեց օրակարգում ընդգրկված Երևանի զարգացման ծրագրին և բյուջեի կատարողականին։
Այս մասին ավագանու նիստի ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Այսօր Երևանում շարունակաբար շահագործման են հանձնվում բարձրահարկ և մեծածավալ շենքեր, որոնք կառուցվել են ի հաշիվ հին Երևանի շենքերի և կառուցվել են ֆասադների վրա։ «Պահպանելով հինը, կառուցենք նորը» ցինիկ կարգախոսի ներքու հին Երևանից մնում է միայն ֆասադը, իսկ վրան կառուցվում է ոչ ժամանակակից և ոչ հնաոճ մի կառույց, որը հնի հետ համեմատության մեջ հիշեցնում է հրեշի»,-ասաց ԽաԺակյանը։

Վերջինիս խոսքով՝ Երևանի յուրաքանչյուր քաղաքապետ, որպես սուրբ պարտականություն, վաճառել է հին շենքերը, կամ՝ թույլ տվել ձևախեղումներ, իսկ ձեռնարկատերերն, ովքեր ներդրումներ են կատարել, քաղաքային կոլորիտի զարգացման գիտակներ չեն եղել․«Գուցե ներդրողները չունեն քաղաքի կոլորիտի առաջնահերթություն, բայց քաղաքային իշխանությունների համար դա պետք է լիներ առաջնահերթություն, և, ինչպես ասում է ճարտարապետ Արթուր Մեսչյանը, բուլդոզերների ժամանակը գալու է, սակայն, ցավալի է, որ այդ ժամանակ բազմաթիվ շենքեր էլ չեն լինելու»։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև «Ավելի լավ Երևան» նախագծին և նշեց, որ մինչ օրս քաղաքաապետարանն իրականություն չի դարձրել այս նախագծով նախատեսված ծրագրերը, որոնցից են՝ կանաչ տարածքների վերականգնումը, աղբի վերամշակման գործարանի հիմնումը, վերգետնյա նոր երթուղային ցանցի ստեղծումը։

Մանրամասները՝ տեսանյութում