Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա, որից հետո ինքնասպանություն է գործել: Երկու զինծառայողներն էլ մահացել են»։

