Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել մրցաշրջան 2018-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեծահասակները, երիտասարդները հունվարի 8-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: «Տարվա սկզբին հատուկ վարժություններ չենք անում: Այստեղ շեշտը դրել ենք ֆիզիկական պատրաստվածության վրա»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հակոբ Սերոբյանը: Մարզիչը նշեց, որ Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլի փոխարեն մարտին …

