«Ինչքան մեզանից հեռու՝ էնքան մեր օգուտն է». Վովա Վարդանովը՝ Հայկազ Բաղմանյանի նշանակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազատամարտիկ Վովա Վարդանովը Factor.am-ի հետ զրույցում «աքսոր» է անվանում ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված Հայկազ Բաղմանյանի նշանակումը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում։

«Ինչ վերաբերում է Բաղմանյանին Մոսկվայում ինչ-որ պաշտոնի նշանակելուն, երևի թե ճիշտ է, ինչքան մեզանից հեռու՝ էնքան մեր օգուտն է»,- ասաց Վարդանովը։

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ այսօր Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում, այն դեպում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ ՊՆ Վիգեն Սարգսյանը հորդորել էր նրան ազատման դիմում գրել՝ աշխատանքային պարտականությունները չկատարելու համար։ Հայաստանի հանրության համար այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ պարտականություններ չէին կատարվել, որոնք հանգեցրել էին ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալի հրաժարականին։

Վարդանովը կարծում է, որ, իհարկե, մեղավորները պետք է պատժվեն, սակայն «բաներ կան, որ պիտի փակ մնան նաև հասարակությունից ու թշնամուց»։

Հարցին, թե արդյոք Բաղմանյանի նշանակումը պատի՞ժ է, քանի որ նա ավելի բարձր պաշտոնի է նշանակվել, ազատամարտիկը հակադարձեց․ «Այո, աքսորվեց մարդը»։ Վարդանովը նաև համաձայն չէ, որ Բաղմանյանն ավելի բարձր պաշտոն է ստացել, քանի որ, ըստ նրա, հայի համար Հայաստանից դուրս ցանկացած պաշտոն ցածր է։ «Ռուսական զինվորական մետրապոլիայի հետ շփվելը չեմ կարծում՝ մեծ հաճույք է պատճառելու իրեն։ Թող գնա, էդ «հաճույքները» ստանա»,- հեգնեց Վարդանովը՝ հավելելով․ «Էդ շտաբի պետը ավելի շատ սվադեբնի գեներալ ա, էլ ո՞ւր մնաց իրա տեղակալները»։

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Սերժ Սարգսյանի նշանակումը ՊՆ Վիգեն Սարգսյանի դեմ ուղղած քայլ չէր, քանի որ Բաղմանյանը Վիգեն Սարգսյանի հորդորով էր դիմում գրել, հեռացել բանակից։ «Ռազմական ղեկավարության մեջ Հայկազ Բաղմանյանը շատ վաղուց զգալի դեր է խաղում և նրան լրիվ կշեռքից քցելը Սերժ Սարգյասնը համարեց ոչ լրիվ ճիշտ»,- ասաց ազատամարտիկը։ Վարդանովի տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանը հակակշիռներ է ստեղծում իշխանության ներսում իր ստատուսի փոփոխությունից առաջ, որ բալանսը չխախտվի ու թիմը չփլուզվի։

Ինչ վերաբերում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամատար Ժիրայր Սեֆիլյանի՝ 10,5 տարվա ազատազրկման դատավճռին, Վարդանովի խոսքով այն բավական խիստ էր։ «Դատավորի որոշման արդյունքում մենք Ժիրայրին 10 տարի կռվի դաշտում չենք տեսնի։ Իսկ ապրիլի գործողությունները ցույց տվեցին, որ թուրքը չի հանդարտվի, չի հանգստանա։ Դատվեց Բաբայան Սամվելը, դատվեց Ժիրոն, երկուսն էլ շատ կարգին հրամանատարներ են, և իրենց դատել՝ նշանակում է հնարավորություն չտալ, որ կռվի դաշտում, առաջնագծում հայտնվեն խելքը գլխին, զինվորների վստահությունը վայելող հրամանատարներ»,- նշեց Վարդանովը՝ նկատելով, թե հետագայում կարող է ափսոսանք, որ հնարավորություն չենք ունենալու՝ կիրառել նրանց որպես հրամանատար։

Միևնույն ժամանակ՝ Վովա Վարդանովը հայտարարում է, որ Ժիրայր Սեֆիլյանը «ռեսուրս չուներ 800 հեկտարը հետ գրավելու համար, և չէր կարող գրավել»։

Մանրամասները դիտեք ազատամարտիկ Վովա Վարդանովի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան