1513 անվճար տեղերի կրճատում՝ նախնական և միջին մասնագիտական ծրագրերում. «Փաստ»

Լուրեր

14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որն, ըստ նախարարության, հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 36–րդ հոդվածի 4–րդ կետի պահանջից, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատմամբ և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպմամբ:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թ. ապրիլի 22-ի ՀՕ-20-Ն օրենքը, համաձայն որի 2017 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է լինելու մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:

Ընդգծելով վերոնշվածը, սահմանվել է, որ մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունված ուսանողին պետությունը մինչև ուսումնառության ավարտը մրցութային հիմունքով, ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում է տրամադրում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք ենթակետից տեղեկանում ենք, որ որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ուշագրավն այն է, որ կառավարությունը նախագծում միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման կրճատման պատճառով ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նվազել է 100–ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով`1413–ով: Հավելել են նաև, որ այս որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայում տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: