Սերժ Սարգսյանի իշխանությունը նախապատրաստվում է ապրիլից ԶԼՄ-ների առաջ փակել բոլոր դռները. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Սերժ Սարգսյանի իշխանությունը հետևողականորեն նախապատրաստվում է ապրիլից լրատվամիջոցների առաջ փակել բոլոր դռները` այդպես Հայաստանում սահմանափակելով խոսքի և մամուլի ազատությունը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծում գործադիրի նիստերը դռնփակ անցկացնելու դրույթից հետո կառավարությունը, հանձին ՀՀ արդարադատության նախարարության, մեկ այլ նորամուծություն է հորինել:

Հիմա էլ օրենսդրական հիմքեր են ստեղծվում, որպեսզի Երևանի քաղաքապետն ավագանու նիստերին արգելի լրագրողների ներկայությունը:

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ սահմանված է, որ քաղաքապետարանում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են «Երևանի ՏԻՄ նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակմամբ դիտելու և ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ»:

Օրենսդրական այս նախաձեռնությունը, թերևս, պատական չէ: Երևանի ավագանու` փետրվարի 13-ի ամոթալի նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկար փորձեց, բայց չկարողացավ սահմանափակել լրագրողների ներկայությունն ավագանու նիստերին: Այդ քայլին դիմելու համար նա չուներ իրավական հիմքեր:

Եվ հիմա Դավիթ Հարությունյանը որոշել է օգնության հասնել կուսակցական գործընկերոջը` օրինագծում ներառելով լրագրողների դեմ իրավական սահմանափակումներ ենթադրող դրույթներ: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ իշխանությունները մտադրված են ապրիլից, երբ նոր Սահմանադրության պարագայում ձևավորվի նոր իշխանությունը, սահմանափակումներ մտցնել լրատվական դաշտում` լրագրողների առաջ փակելով դռները. այդպես է ցանկանում ապագա վարչապետ Սերժ Սարգսյանը: Եվ հիմա կատարվում են նրա ցանկությունները:

Մեկ նկատառում էլ. իշխանությունները միջազգային ասպարեզում հանդես են գալիս որպես ժողովրդավարության ջատագովներ, բայց իրականում ոտնահարում են ժողովրդավարական արժեքները, խոսքի ազատությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: