Հայաստանի ու Ղարաբաղի օգնության հարցը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում. VOA

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում. տեղեկացնում է VOA-ն:

Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով դիմեց կոնգրեսական Բրեդ Շերմանը.

«Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարեւանությամբ է գտնվում, եւ որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախետի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղղել այդ կապակցությամբ»:

Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթեւան ստացած Մերձավոր Արեւելքի հայ փախստականներին: Նամակում նաեւ կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին եւ փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու եւ զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով:

Լսումների ընթացքում անդրադառնալով նախկին ԽՍՀՄ մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Թեդ Փոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարեւորությունը հատկապես Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային.

«Արդյոք դրանք կընթանան ռուսական արջի ուղղությամբ, թե՝ դեպի Արեւմուտք»:

Կոնգրեսականի խոսքով, այդ երկրներում իրական ժողովրդավարության զարգացումն ու կոռուպցիայի վերացումը ոչ միայն մարդասիրական այլեւ՝ քաղաքական կարեւորագույն խնդիր է Միացյալ Նահանգների համար: