Այսօր առավորտյան Ալավերդի քաղաքի Սանահին Բրիջ հյուրանոցի առաջ իրավապահներ էին հավաքված։ Ականատեսները պատմում են, որ հավաքվածներից ոմաք զինված էին։ Վերևում՝ երկրորդ հարկում այդ պահին ձերբակալում էին հյուրանոցի տիրոջը՝ Ալավերդին ալեկոծող արյան վրեժի պատմությունների հերոս, Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանին։ «Ինձ սկզբում թվաց, հյուրանոցի առաջ իրա «ախրանան» է, հետո իմացանք, որ ներսում քննչական գործողություններ են կատարվում, …

