Թուրքիայում «Özgür Gündem» ընդդիմադիր թերթի փակման դեմ կազմակերպված արշավի գործով դատավարության շրջանակներում 5 լրագրողներ դատապարտվել են տարբեր պատժաչափերի: Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ 2016-ի մայիսից մինչև օգոստոս տևած բողոքի ակցիային մասնակցած 50 անձանց վերաբերյալ հետաքննություն էր սկսվել: Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանում նշյալ գործով կայացած հերթական դատական նիստի ժամանակ որպես մեղադրյալ անցնող 5 լրագրողի նկատմամբ …

