Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը պետական պարգևներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների և հանդես եկել ելույթով: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջև դրված են կարևոր խնդիրներ, և դրանց …

