Արդեն 10 օր է, Արմավիրի ծայրամասում, Սիլիկյան փողոցում գտնվող հրդեհված շենքի բնակիչները վրանում են գիշերում։ 11 ընտանիքներ՝ 20-ից ավելի հոգի, տեղավորվել են մեծ՝ 7 մետր երկայնքով և 5 մետր լայնությամբ վրանի տակ։ Վրանը վարձակալել են մասնավոր անձից, շաբաթը 40 հազար դրամով։ Այդ 40 հազարը հավաքում են վրանի բնակիչները քաղաքապետարանի կողմից յուրաքանչյուր ընտանիքին միանվագ տրամադրած 60,000 …

