Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությամբ է հանդես եկել
Տնտեսություն
29.03.2018 | 15:44ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը, ինչըհնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Նման կարգավորումը հնարավորություն կստեղծիբնակարանային ապահովման խնդիրը լուծել վարձու աշխատող միջին խավի ավելի լայն հատվածի համար, ինչպես նաեւ մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայիակտիվացմանը: