ՏՄՊՊՀ-ն Զատիկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ անցնելով մոնիթորինգի ամենօրյա ռեժիմի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատիկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի. տեղեկացնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից։

Այդ նպատակով ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևանի մանրածախ խոշոր վաճառակետերում, բացի այդ, Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն է պահանջել նաև տնտեսվարողներից՝ արտադրման, ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև գնագոյացման վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում Ամանորյա և Զատիկի տոներին ընդառաջ ձվի պահանջարկը էականորեն ավելանում է, ուստի Հանձնաժողովը ուժեղացնում է վերահսկողությունը, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ, ինչը կարող է վնաս պատճառել մի կողմից սպառողների, իսկ մյուս կողմից՝ բարեխիղճ տնտեսվարողների շահերին:

Տեղեկացվում է նաև, որ սեզոնայնությամբ պայմանավորված, ինչպես նաև պահանջարկի նվազմանը զուգահեռ, ամառվա ամիսներին այս ապրանքատեսակի գները նվազում են իսկ հետագա ամիսներին վերադառնում նախկին մակարդակներին:

Քանի որ, սովորաբար տոնական օրերին ընդառաջ, մտահոգություններ են հնչում ձվի շուկայի դեֆիցիտի վերաբերյալ, ապա այս առնչությամբ տեղեկացնենք, որ Հանձնաժողովի մոտ առկա տվյալները, ինչպես նաև տնտեսվարողներից ստացված ցուցանիշները փաստում են, որ ընկերությունները ունեն բավարար պաշարներ ձվի պահանջարկը բավարարելու համար: Բացի այդ, մի շարք ընկերություններ կարճաժամկետ պահանջարկի ավելացումը բավարարելու համար անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև ներմուծումներ, ինչը հնարավորություն է տալիս նաև խուսափել խնդիրներից:

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ ձվի մանրածախ գները հիմնականում կայուն են, իսկ որոշ տեսակների գծով գնային նվազեցումներ կան: Մասնավորապես, եթե 2018 թվականի հունվարին մանրածախ գները կազմել են 60-65 դրամ, ապա ներկայումս այն կազմում է շուրջ 50 դրամ: Ինչ վերաբերում է 2017 թվականի հետ համեմատությանը, ապա նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին ձվի մանրածախ վաճառքի գները կազմել են 60-70 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն։

Անդրադառնալով շուկայում խոշոր ընկերությունների գործունեությանը, նշվում է, որ ըստ Հանձնաժողովի վերջին տվյալների, շուկայում գործում են շուրջ 20 տեղական արտադրողներ և ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնի թռչնաֆաբրիկա» ընկերությունները: