Այդ խոսակցություններն աբսուրդ են. Ալիկ Սարգսյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու մարզպետ դառնալու մասին. ՀԺ

Լուրեր

14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ես չգիտեմ, թե ով ինչի համար է պայքարում, բայց այս պահին մարզպետ կա, մարդն աշխատում է: Ինքն իրա տեղում է, բայց իրա տեղի վերաբերյալ չգիտեմ ինչու՝ քննարկումներ կան, և ով է դա շահարկում, չեմ հասկանում: Այդպիսի թեմա չկա»:

Երեկ «ՀԺ»-ի լրագրողի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե թեժ ապրիլին ընդառաջ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր որդուն Արարատի մարզպետ դարձնել և այդպիսով մարզը վերցնել իր վերահսկողության տակ:

Մամուլը գրել է, որ այդ նպատակով Հովիկ Աբրահամյանը «կենաց-մահու» պայքար է մղում Արամայիս և Արայիկ Գրիգորյանների դեմ:

Ըստ Ալիկ Սարգսյանի, սակայն, խոսակցություններն աբսուրդ են, արհեստածին են: «ՀԺ»-ի հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի կողմից քաղաքականություն վերադառնալու ակտիվացումներ չի նկատել, մասնավորապես, որդուն մարզպետ դարձնելու մասով, Ալիկ Սարգսյանը նկատել է. «Հովիկ Աբրահամյանի որդին պատգամավոր է, չեմ կարծում, որ իրենց նման պաշտոն է պետք: Չկա նման խոսակցություն: Ոնց կար իրանց գործերին են, աշխատում են, չեմ կարծում, որ իրանց դա պետք է կամ շահագրգռվածություն չեմ տեսնում: Չեմ կարող ասել՝ քաղաքականություն վերադառնում է, բայց մարզպետի պահով բան չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: