Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսարանի աշխատակից ոմն Ա.Զ-ն, ով կասկածվում է լրտեսության մեջ, հեռացել է Թուրքիայից. փոխանցում է ermenihaber-ը: Թուրքական կողմի պնդմամբ՝ հոլանդացի դիվանագետը հանդիսացել է Նիդերլանդների ազգային հետախուզական ծառայության աշխատակից: Նա Թուրքիայում փորձել է տեղեկություն հավաքագրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին։ Հոլանդացի դիվանագետը մեղադրվում …

