«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքականության բնագավառում նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հակասական իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում: Մեզ համար կարևորագույն խնդրում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը վերապահված է ՀՀ նախագահին (թեև վերջինիս գործառույթներն էապես սահմանափակվել են): Մասնավորապես Սահմանադրության 146-րդ հոդվածում նշված է. «Կառավարությունն իր ծրագրի …

