Ռուսական կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ Ադրբեջան զենքի մատակարարումների քանակը խիստ նվազելու է․ ՊՆ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

«Ռուսական կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ Ադրբեջան զենքի մատակարարումների քանակը խիստ նվազելու է», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը սպառազինության ոլորտում արդյունավետ է:

«ՌԴ-ի հետ առաջին վարկի շրջանակներում սպառազինությունն ամբողջովին մատակարարված է և կա պայմանավորվածություն շարունակելու»,- ասաց նա։

Փոխնախարարը տեղեկացրեց՝ հայկական կողմը, բացի Ռուսաստանից, Հնդկաստանից սպառազինությունների ոլորտում այլ երկրների հետ ևս համագործակցում է, և նրանցից մի քանիսը վաղը կայանալիք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ցուցադահանդեսին ներկա կլինեն։

Ի դեպ, վաղվա ցուցադրությանը կմասնակցեն 14 երկրների 30 ընկերություններ․ «Ներկայացված ընկերությունների հետ կա համագործակցություն, մի շարք ընկերությունների հետ էլ նոր բանակցությունների փուլում ենք գտնվում»։

Հարցին, թե որքան է կազմում մեր բանակում հայկական արտադրության սպառազինության տոկոսը, փոխնախարար Փախչանյանը նշեց, թե դա պլանավորվում է Ռուսաստանի Դաշնության հետ վարկի շրջանակներում սպասվող սպառազինության հաշվարկի հիման վրա․ «Ռուսաստանի հետ հաշված՝ մոտավորապես մեկ քառորդը կկազմեն մեր ներքին արտադրանքի գնումները»։

Դավիթ Փախչյանը վստահեցրեց՝ առաջնագիծը ամրապնդելու ու տեսադիտարկման տեխնիկայով հագեցնելու առումով լուրջ առաջընթաց կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան