«Զոն նայող» Արկադի Պապյանն ու մեկ այլ դատապարտյալ, պարբերաբար տարբեր չափերի կաշառք են տվել «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց. ՀՔԾ

Լուրեր

13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ այսպես կոչված «զոն նայող» Արկադի Պապյանը, 2014թ.-ից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալի հետ պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց:

Ըստ ՀՔԾ լրատվական ծառայության՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Արկադի Պապյանն ու նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալ Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Իրենց հանցավոր նպատակներն իրագործելու համար «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքում իրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը՝ 2.750.000 ՀՀ դրամը, տվել են ՔԿՀ-ի պետին:

Կաշառքի դիմաց Արկադի Պապյանին և մյուս դատապարտյալին, ինչպես նաև նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների տրվել են տարբեր արտոնություններ. քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալները զբաղվել են թղթախաղերով,  անարգել դուրս են եկել իրենց խցերից և տեղաշարժվել փակ ռեժիմային գոտում, օգտագործել ալկոհոլ ու թմրամիջոցներ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, Ա. Պապյանը 2017թ.-ի ընթացքում տարբեր չափերի կաշառք է տվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին և ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետին` իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար: Մասնավորապես, Ա. Պապյանը հիշյալ պաշտոնատար անձանց կաշառելու դիմաց ՔԿՀ-ի ռեժիմային գոտի է մտցրել արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոսներ և ինտերնետ հասանելիության սարք:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արկադի Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Պապյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: