Ախթալայում հանքարդյունաբերության աղետալի հետեւանքները. Կապար երեխաների օրգանիզմում (տեսանյութ)

Լուրեր

24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:46
Եթե իմանամ՝ Թևանյանը դավաճան ա, շպիոն ա, իմ ձեռքով կգնդակահարեմ իրեն․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:24
Մի զինատեսակ կա, որ հազիվ-հազիվ, մի կերպ հասցնելու ենք Հրապարակ ու դա մնալու ա էնտեղ․ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին սպասվող շքերթի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:09
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Լոռու մարզի Ախթալայի շրջանի բնակիչները ահազանգում են, որ վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալը. նրանք դա պայմանավորում են շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Ախթալայի շրջանում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները լցվում են Մեծ Այրում եւ Ճոճկան գյուղերի միջակայքում գտնվող Նահատակի պոչամբար: Բացի այս պոչամբարը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն այս տարածաշրջանում ունի եւս մի քանի ռեկուլտիվացված պոչամբարներ: Հանքարդյունաբերական այս ենթակառուցվածքներն էլ հենց շրջակա միջավայրի աղտոտման պատճառն են:

Հանքարդյունաբերության առաջացրած խնդիրները եւ բնակիչների մտահոգությունները ԷկոԼուրի հետ զրույցում ներկայացրեց Լոռու մարզի «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Մեծ Այրում գյուղի բնակիչ Օլեգ Դուլգարյանը:

«Ախթալայի պոչամբարից դեպի Դեբեդ գետ արտահոսքեր միշտ էլ եղել են: Անզեն աչքով էլ երեւում է, ինչպես են հողի շերտից ջրերը դուրս գալիս, հոսում դեպի ստորին հատված:…Երբ բնակիչը հասկանում է, որ իր մթերքը, ջուրը մաքուր չէ, ինքը սկսում է մտահոգվել նաեւ իր առողջության համար»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Նահատակ պոչամբարը ցանկապատված չէ: Պոչամբարի տարածքում արածում են կենդանիները: «Կենդանիներն այդ թույնը իրենց մեջ են տանում, եւ մարդիկ օգտվում են այդ կաթնամթերքից… Մեր համայնքում մենք ունենք լցված մեծ պոչամբար եւ մի կիսավթարային բուժկետ: Այդ բուժկետը միակ առողջապահական հաստատությունն է: Սա աբսուրդի հասնող իրավիճակ է. ունենալ այդպիսի պոչամբար եւ չունենալ նորմալ բուժսպասարկում, որը պետք է ֆինանսավորվեր այդ ընկերության կողմից», – ասաց Օլեգ Դուրգարյանը` շեշտելով, որ պոչամբարի շահագործումը ոչ մի ստանդարտի չի համապատասխանում, եւ խախտվում է մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Դեռ 2015թ-ին փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքերի միայն դեղձի նմուշների 60-70 տոկոսում կապարի պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սանիտարական եւ առողջապահական նորմը Նահատակ պոչամբարի շահագործման արդյուքնում: Չնայած կապարի` առողջության համար խիստ վտանգավորությանը, այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների համաձայն. «Արյան մեջ կապարի միջին պարունակությունը 6.0 մկգ/դլ է, Ախթալայում երեխաների արյան նմուշներում կապարի մակարդակը կազմել է 6.8 մկգ/դլ, Ալավերդիում` 6.4 մկգ/դլ, Երեւանում` 5.1 մկգ/դլ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մետալուրգիական արդյունաբերական համայնքների երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը»: («Հայաստանի հանքարդյունաբերական եւ մետալուրգիական համայնքներում երեխաների համար ռիսկի գործոնները` պայմանավորված արյան մեջ կապարի մակարդակով, հեղինակներ` Ռուզաննա Գրիգորյան, Վարդուհի Պետրոսյան, Ծովինար Մելքումյան»)

«Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը դասակարգում է կապարի միացությունները որպես կարցինոգեններ: Որոշ ուսումնասիրություններում ցույց է տրվածկապարի ազդեցության եւ թոքերի, ստամոքսի, գլխուղեղի, երիկամների, միզապարկի, հաստ աղիքի եւ ուղիղ աղիքի քաղցկեղի միջեւ փոխկապակցվածությունը…

Այն մարդիկ, որոնք ապրում են վտանգավոր գոտիների մոտակայքում, կարող են ենթարկվել կապարի ազդեցությանը օդի, խմելու ջրի, սննդի կամ կապարով աղտոտված փոշի շնչելու միջոցով: Նորածինները եւ փոքր երեխաներն առավել զգայուն են փոշի կամ հող շնչելու առումով: Հղի կանայք եւս համարվում են խոցելի զարգացող պտղի վրա ազդեցության առումով»,- նշված է Սիրան Գրբոյանի «Կապարի ցուցանիշները եւ IQ մակարդակը Ալավերդիի, Ախթալայի եւ Երեւանի երեխանների շրջանում» հետազոտական աշխատության մեջ:

Շուտով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն կդադարեցնի Նահատակի պոչամբարի շահագործումը: Ընկերությունը պատրաստվում է Շամլուղի հանքի հանքաքարի արդյունահանումն ավելացնել, իսկ առաջացած թափոնները չորացնել եւ պահեստավորել Շամլուղի բաց հանքի տարածքում, որի պաշարներն արդեն սպառվել են: Նահատակի պոչամբարը պետք է ռեկուլտիվացվի:

Հիշեցնենք, որ 2010թ-ին Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ-ն ռեկուլտիվացրեց իր կողմից շահագործված Նազիկի պոչամբարը: Իսկ 2012թ-ին պոչամբարի տարածքում 14 տեսակի 700 ծառ տնկվեց: Սական ծառերը չաճեցին: Իսկ պոչամբարի թունավոր պոչերը նորից հայտնվեցին մակերեսեին տեղումների հետեւանքով հողի բարակ շերտի լվացման արդյունքում: Նազիկի պոչամբարի ռեկուլտիվացիան տեսնելով` Օլեգ Դուրգարյանը թերահավատ է, որ Նահատակի պոչամբարը ճիշտ կռեկուլտիվացվի: «Չեմ հավատում, որ պոչամբարն այդքան հեշտ կլինի ռեկուլտիվացնել: Պոչամբարը շատ մեծ է, եւ որակյալ ռեկուլտիվացումը շատ ծախսեր կպահանջի: Ես կարծում եմ, որ պետք է քաղաքացիներով պահանջենք, որպեսզի պոչամբարի հարցը լուծում ստանա, այլ ուղղակի հողի բարակ շերտով չծածկվի»,- ասաց նա: