Ալավերդի քաղաքում կատարված սպանության դեպքի մասին հայտրարություն են տարածել սպանվածի իրավահաջորդի ներկայացուցիչները, որում ասվում է. «Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննությանը չվնասելու նկատառումներից ելնելով ներկա պահին զերծ ենք մնում մանրամասն մեկնաբանություններից: Սակայն անհրաժեշտ ենք համարում փաստել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչությունից քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության …

