ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը դարձել է մեր կառավարության վստահելի գործընկերը. Սերժ Սարգսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ:

«ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունից և Երևանում գրասենյակի հիմնադրումից քառորդ դար անց ՄԱԿ-ը Հայաստանում շարունակում է ընկալվել որպես խաղաղության, համագործակցության և զարգացման մարմնավորում: Այս առումով Ձեր գլխավորած գրասենյակի գործունեությունը շատ պատասխանատու է և կարևոր մեր հասարակության համար: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ փորձելով մեր նպաստը բերել կազմակերպության առաջնայնությունների իրականացմանը, ինչպես նաև խաղաղ, անվտանգ միջավայրի ձևավորմանը: Եվ սրա վկայությունը Հայաստանի ակտիվ մասնակցությունն է խաղաղապահ գործունեությանը, իհարկե, նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը դարձել է մեր կառավարության վստահելի գործընկերը, և սրան, անշուշտ, նպաստել են մինչ այժմ կատարված աշխատանքն ու հաջողված ծրագրերը: Դրա լավագույն օրինակներից մեկը Հայաստանի ընտրական գործընթացներին նորագույն տեխնիկական միջոցների ներդրմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ցուցաբերած գործուն օժանդակությունն է, որը նպաստեց ընտրությունների առավել թափանցիկությանն ու այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր գործունեության մեջ: Հավատացած եղեք, որ Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է», – ընդգծել է Սերժ  Սարգսյանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը նշել է, որ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացնում է: