Ըստ ԱՎԾ-ի թվերի՝ Հայաստանից արտագաղթում են աշխատանք ունեցող, կայացած մասնագետները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ԱՎԾ-ի թվերի՝ Հայաստանից արտագաղթում են աշխատանք ունեցող՝ կայացած մասնագետները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017 թվականին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կազմել է 17,8 տոկոս, ինչը 0,2 տոկոսով պակաս է քան 2016 թվականի նույն ցուցանիշը։ Բացարձակ արժեքով, ըստ ԱՎԾ-ի, գործազրկությունը պակասել է 1300-ով։ Իրականում պաշտոնական վիճակագիրներն այս դեպքում համեստություն են դրսևորել, քանի որ գործազրկության ավելի ցածր թիվ էլ կարող էին նշել։ Բանն այն է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել կամ այլ կերպ ասած Հայաստանից արտագաղթած քաղաքացիների թիվը կազմել է 36 հազար 191։ Իսկ, ինչպես հայտնի է, մեծուփոքր պաշտոնյաները տարիներ շարունակ պնդում են, թե արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական է, այսինքն մարդիկ Հայաստանում գործ չգտնելով հեռանում են։ Հետևաբար, արտագաղթածները պետք է հենց այդ գործազուրկները լինեին և նրանց թիվը պետք է ավելի շատ պակասեր։ Մի գուցե, ԱՎԾ-ն ակնարկում է, որ ոչ թե գործազուրկներն են արտագաղթում, այլ հենց աշխատանք ունեցող ու կայացած մասնագետները, որոնց տեղը հեշտ չի լրացնել, դրա համար նրանց հեռանալը չի ազդում գործազրկության ցուցանիշի վրա։ Եթե այդպես է, ապա կստացվի, որ արտագաղթի պատճառները ամենևին էլ սոցիալական չեն, այլ՝ քաղաքական։ Մի խոսքով, առավել ևս ներկա կարևոր քաղաքական փուլում, պաշտոնական վիճակագիրները պետք է հստակ կողմնորոշվեն, թե իրենց թվերով ինչ են ցանկանում ասել․ մարդիկ Հայաստանից հեռանում են, որովհետև չեն կարողանում գումար վաստակել, թե պարզապես գաղջի մեջ չեն ցանկանում ապրել։

Վահագն Հովակիմյան