Պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կարծիքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա: Ընդդիմադիր «Ելք» դաշինքը երթերի միջոցով պահանջում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ վերադառնալով դիզելային վառելիքի, սեղմված գազի և բենզինի ակցիզային հարկերի նախկին դրույքաչափերին: «Սխալ է ասել, որ Հարկային օրենսգրքով հարկային բեռն է ավելացել: Այո, որոշակի ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի բարձրացում տեղի է ունեցել, …

