Եթե ոչինչ չեն անում, գոնե չխոսեն․ հաշմանդամի հորդորը պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարեն Նազարյանը ակտիվ հաշմանդամ է, մասնագիտությամբ հաշվապահ։ Մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պետական բոլոր ծրագրերին, լսում է պաշտոնյաների ելույթները, որպես հաշվապահ վերլուծում է դրանք։ Եկել է համոզման, որ աշխատանքի ընդունված հաշմանդամների թվաքանակը, որը ներկայացնում է զբաղվածության պետական գործակալությունը՝ 900-ից ավելի՝ չափազանցված է։ «Ես 35 տարեկան եմ, աշխատունակ եմ, աշխատանք եմ փնտրում անընդհատ, ինչո՞ւ ես այս 900-ի մեջ չեմ», – հարցնում է Կարենը։

Մինչև 2005 թվականը Կարեն Նազարյանը ուներ աշխատանք, մեքենա, լիարժեք կյանք։ 2005 թվականին նա իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և 7 ժամ ոտքի ծանր վնասվածքներով մնացել է անօգնական, փողոցում ընկած։ Անցորդները նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ Կարեն Նազարյանին անդամահատել են։ Այսպես, մեկ օրում նրա կյանքը փոխվեց, բայց նա չհանձնվեց ճակատագրին։ Հայրենի Գավառից տեղափոխվեց Երևան, պրոթեզավորվեց, սկսեց աշխատանք փնտրել։ Առաջին քայլը զբաղվածության կենտրոնում գրանցվելն էր։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցման և փոխհատուցման ծրագրով ընդունվեց աշխատանքի «Օխա» ՍՊԸ գրասենյակում։ Բայց ընդամենը մեկ տարով։ Հարմարեցումն այս դեպքում հաշմանդամի համար հարմար սեղան, աթոռ ձեռք բերելն է եղել, որի համար պետությունը 500 հազար գումար է տրամադրել «Օխա» ՍՊԸ-ին։ 500 հազարն ընկերությունը վերցրեց, բայց մեկ տարուց հաշմանդամ երիտասարդին ազատեց աշխատանքից։

«Օխա» ընկերության տնօրեն Խաժակ Մաթևոսյանը չցանկացավ նկարահանվել, սակայն մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ մի քանի տարի առաջ Կարեն Նազարյանին ընդունել է աշխատանքի։ Նրա պնդմամբ՝ Կարենը մեկ տարի հետո իր իսկ ցանկությամբ է ազատվել գործից։ Մեկ այլ ծրագրով Կարեն Նազարյանին ուղարկել են Արտակարգ իրավիճակների նախարարություն, բայց տեղերը միայն սայլակավոր հաշմանդամների համար են եղել։ «Երեք անգամ դիմել եմ նախարարին, խնդրել եմ բացառություն անել ինձ համար, բայց մերժվել եմ», – ասում է Կարենը։

Մի քանի տարի նրա միակ եկամուտը երկրորդ կարգի հաշմանդամներին տրվող նպաստն է եղել։ Բայց 2016 թվականին նրա կարգը փոխեցին՝ երկրորդը դարձավ երրորդ։ Բողոքները տեղի բժշկասոցիալական հանձնաժողովի վրա չեն ազդում։ Պատասխանը մեկն է։ «Եթե մի ոտքը կա, մյուսը չկա, ապա օրենքով երրորդ կարգ է սահմանվում»։

Թիվ մեկ բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահ Կարինե Հարությունյանը Կարեն Նազարյանին առաջարկում է նոր փորձաքննություն անցնել, սակայն ոչ մի երաշխիք չի տալիս, որ սա կբերի հաշմանդամության կարգի փոփոխության։

Բոլորը կարող են հուսահատվել, բայց ոչ Կարենը։ Նա կրկին փաստաթղթեր է հավաքում, իսկ պետական մարմիններին մեկ խորհուրդ ունի՝ «Մի խոսեք մեր մասին, եթե բան չեք անելու»։

Սյուզան Սիմոնյան