Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Թուրքիայի բանակն ունեցել է առաջին կորուստը. փոխանցում է EH-ն: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հունվարի 22-ին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինվոր։ Լուրը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Հիշեցնենք, որ պաշտոնական …

