Ընտրական գործընթացի ժամանակ արձանագրված իրողությունները դրանց նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից ունեցել են բացասական ազդեցություն. ԱԺ է ներկայացվել ՄԻՊ-ի տարեկան հաղորդման վերջնական տարբերակը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեխնիկական վրիպակի պատճառով մարտի 30-ին Ազգային ժողով է ուղարկվել Պաշտպանի տարեկան հաղորդման ոչ վերջնական տարբերակը, որտեղ «Ընտրական իրավունք» բաժնից դուրս են մնացել Պաշտպանի կողմից արձանագրված կարևոր դիտարկումներ։ Տարեկան հաղորդման վերջնական տարբերակն արդեն ներկայացվել է Ազգային ժողով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ընտրական իրավունք» բաժինը պարունակում է մանրամասն վերլուծություն 2017 թվականին տեղի ունեցած ընտրական գործընթացների, ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի, այդ թվում՝ հանրային ծառայողների (դպրոցների աշխատակիցների) վրա ճնշումներ գործադրելու, այդ ռեսուրսի չարաշահման, ինչպես նաև այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու նպատակով ընտրողներին ահաբեկելու հարցերի վերաբերյալ: Զեկույցում արձանագրված է, որ այդ իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից, ինչպես նաև առաջ են բերել մտահոգություններ ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ:

Վերոգրյալից բացի, Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Այս առնչությամբ հատկապես պետք է նշել, որ լրագրողները կատարում են անփոխարինելի հանրային գործառույթ այնպիսի կարևորագույն իրադարձության շրջանակում, ինչպիսին խորհրդարանական ընտրություններն են, որի միջոցով պետք է ձևավորվի երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինը: Ուստի, լրագրողների աշխատանքը հատկապես պետք է լինի պաշտպանված՝ հանրությանն ընտրական գործընթացի, այդ թվում՝ խախտումների կամ ապօրինի այլ գործողությունների վերաբերյալ լիարժեք տեղեկությունների փոխանցումը երաշխավորելու նպատակով:

Պաշտպանի ուսումնասիրությունները վկայում են, որ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում այն մասին, որ պատասխանատվության մեխանիզմի ոչ լիարժեքության պատճառով ստեղծվում է անպատժելիության տպավորություն, ինչն էլ իր հերթին չի ունենում որևէ կանխարգելիչ ազդեցություն նման ապօրինությունները հետագայում կանխելու տեսանկյունից:

Այս ամենը խնդրահարույց է հատկապես ընտրական գործընթացների տեսանկյունից, քանի որ լրագրողի պաշտպանված մասնագիտացված աշխատանքը հանրային վստահության կարևոր բաղադրիչ է:

Համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պաշտպանված է պետության կողմից իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից:

Որպես վերջնական տարբերակ՝ խնդրում ենք հիմք ընդունել կից ներկայացված, ինչպես նաև տարեկան հաղորդման՝ կայքում առկա տարբերակը։ Դրանում առկա են ինչպես նշված, այնպես էլ այլ հարցերի վերաբերյալ մանրամասն վերլուծություններ:

Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ հղումո