«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը դրամահավաք է սկսել Սերժ Սարգսյանի թոշակի համար, չեն մոռացել նաև Սաշիկ Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար դրամահավաք է սկսում: Նախաձեռնության անդամները պնդում են՝ ապրիլի 9-ին, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նա այլևս քաղաքականություն չպետք է վերադառնա։ Իսկ դրամահավաք անցկացնելու միտքը ծագել է Սերժ Սարգսյանի և գիտնականների հանդիպման ժամանակ վերջինիս արած հայտարարությունից հետո:

«Միտքը հղացավ այն բանից հետո, երբ ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինձ է փող պետք։ Կարծում եմ՝ սա ամենացինիկ վերաբերմունքներից մեկն է եղել գիտնականների նկատմամբ։ Ցանկացած մեկը կարող է ասել ինձ էլ է փող պետք, բայց այս ամենի պատասխանատուն հենց ինքն է»,- նշեց նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

Նախաձեռնության անդամները սահմանել են հավաքվող գումարի չափը՝ 10 դրամ, ամենաշատ հավաքագրվող գումարը կլինի 20 դրամը, թե ինչու՝ ունեն նաև դրա պատասխանը․ «20 դրամ հավաքելու դեպքում կեսը տալու ենք Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին»։

Եթե գումար չհավաքվի, դա ևս մարդկանց վերաբերմուքն է արտահայտում, նշում են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները։ Իսկ հարցին, թե hանրապետականների պնդմամբ անփոխարինելի Սերժ Սարգսյանին թոշակի ճանապարհելով ում են տեսնում նրան փոխարինող, նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը պատասխանեց․ «Դա դեռ կորոշենք, բայց ամեն դեպքում ես կողմ եմ Սերժ Սարգսյանի ասածին, որ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի իշխանության։ Ես հակված եմ հավատալու, որ նա չի խաբել ժողովրդին»։

Դավիթ Սանասարյանը նաև նշեց, որ պետք է ամեն քաղաքացի իր լուման ներդնի և իր երախտագիտությունը հայտնի Սերժ Սարգսյանին, քանի որ ոչ բոլոր երկրների նախագահներին է հաջողվում 10 տարիների ընթացքում կատարել այնպիսի քայլեր, որոնք արել է Սերժ Սարգսյանը․ «Ամեն մի երկրի ղեկավար չի կարող երկրի արտաքին պարտքը 6․8 միլիարդի հասցնել, ամեն մի երկրի ղեկավար չի կարող այնպես անել, որ երկրից շուրջ 400 հազար քաղաքացիներ 10 տարվա ընթացքում լքեն երկիրը, այնպես անի, որ քաղբանտարկյալները շատանան, այնպես կազմակերպի երկրի անվտանգությունը, որ հող կորցնենք, որ մեկ գիշերում երկիրը տանի ԵՏՄ հոտած միություն։ Պետք է գթասիրտ լինենք և ամեն մեկս իր 10 դրամը ներդնի նրա հանգստի համար»։

Դրամահավաքը կմեկնարկի վաղը, կշարունակվի նաև հաջորդ օրը՝ Կասկադում, Երիտասարդական մետրոյի շրջակայքում և Շենգավիթ համայնքում: Նախաձեռնության անդամները չեն շտապում հայտարարել, թե ինչպես են հավաքված գումարը փոխանցելու Սերժ Սարգսյանին, բայց հավաքագրվող գումարի չափի հետ կապված ակնկալիքներ ունեն․ «Սերժ Սարգսյանին երկար կյանք ենք մաղթում ու կարծում ենք, որ, եթե խնայողաբար ծախսի, կհերիքի մինչև կյանքի վերջ»։

Նախաձեռնության անդամները պայքարն անլրջացնելու մտավախություն չունեն: «Սա ամենալուրջ մոտեցումն է, Սերժ Սարգսյանի կատարած ավերածությունների մասին բոլորն էլ գիտեն, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սա կարծում եմ իր բնույթով լուրջ քայլ է»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը կշարունակի իր ակցիաները։ Ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքին էլ Սերժ Սարգսյանին խոստանում են նոր անակնկալներ։

Լիլիթ Շաբոյան