«Նոյյան Տապան» թղթադրամն արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» մրցանակին

Լուրեր

12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
Բոլորը

Հայաստանի Հանրապետության առաջին հավաքորդական «Նոյյան Տապան» թղթադրամը, որը շրջանառության մեջ է դրվել 2017 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ազգային դրամի 24-րդ տարեդարձի կապակցությամբ, 2018 թ. փետրվարին Վարշավայում (Լեհաստան) անցկացված «High Security Printing EMEA (Europe, Middle East, Africa)» կոնֆերանսին արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» (“The Best Regional Banknote of the Year”) մրցանակին. տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասակայնության հետ կապերի ծառայությունը:

Մրցանակը շնորհվել է կոնֆերանսի կազմակերպիչ «Reconnaissance International» կազմակերպության կողմից: Վերջինիս գործունեությունը ներառում է պաշտպանված տպագրության ոլորտը լուսաբանող 5 տեսակի ամսագրերի՝ ներառյալ «Currency News» ամսագրի հրատարակումը, միջազգային սեմինարների և կոնֆերանսների կազմակերպումը, հատուկ տեղեկատուների և հաշվետվությունների կազմումը, ինչպես նաև ռազմավարական խորհրդատվության տրամադրումը կառավարություններին և գործարարներին:

«Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» ամենամյա մրցույթին մասնակցելու համար ոլորտի կազմակերպություններն ընտրում և առաջարկում են տվյալ տարվա ընթացքում թողարկված թղթադրամներ, որոնցից կազմվում է մրցույթի մասնակից թղթադրամների վերջնական ցանկը: Մրցույթի ժյուրին կազմված է «Reconnaissance International» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներից, կոնֆերանսի կազմակերպիչներից և “ID & Secure Document News” և “Currency News” պարբերականների հրատարակիչներից:   

            Բացի «Նոյյան տապան» 500 դրամ անվանական արժեքով ՀՀ հավաքորդական թղթադրամից, մրցույթին մասնակցել են հետևյալ թղթադրամները.

  • Իսրայելի նոր շեկել շարքի թղթադրամները
  • Վրաստանի ազգային բանկի 5 լարի անվանական արժեքով նոր թղթադրամը
  • Շվեյցարիայի 10 ֆրանկ անվանական արժեքով նոր թղթադրամը
  • Ղրղզստանի 2000 սոմ անվանական արժեքով նոր հիշատակային թղթադրամը
  • Ռուսաստանի դաշնության 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով նոր թղթադրամները
  • Շոտլանդիայի բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը
  • Շոտլանդիայի թագավորական բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը
  • Անգլիայի բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը
  • 50 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամը
  • Հունգարիայի ազգային բանկի 1000 ֆորինտ անվանական արժեքով նոր թղթադրամը
  • Լեհաստանի ազգային բանկի 20 զլոտի անվանական արժեքով նոր հիշատակային թղթադրամը
  • Նորվեգիայի 100 և 200 կրոն անվանական արժեքով նոր թղթադրամները:

«Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» մրցանակը շնորհվում է այն թղթադրամին կամ թղթադրամների շարքին, որոնցում համատեղված են գեղեցիկ դիզայնը, տեխնիկական հագեցվածությունն ու պաշտպանվածությունը: Թղթադրամների գնահատման հիմնական չափորոշիչներ են հանդիսանում գեղարվեստական մոտեցումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և բարձրաստիճան պաշտպանվածությունը՝ միաժամանակ մեծ կարևորություն տալով թողարկող երկրի մշակութային ժառանգության ներկայացմանը, ինչպես նաև ընդհանուր դիզայնի ու դրանում օգտագործված խորհրդանշական տարրերի անմիջական կապվածությանը թողարկող երկրի հետ: