Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով ի պաշտոնե եղել է վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, factor.am-ի հարցին ի պատասխան բացահայտում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն արդյունավետ չէ: «Իմ խորին համոզմամբ այո՛, արդյունավետ չէ, քանի որ ընդամենը խորհրդատվական մարմին է»,- անկեղծացավ նախկին գլխավոր դատախազը, ով նաև 2008-2011 թթ. հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն է եղել: …