ՀՀԿ-ում զզվանքով խոսում էին ճամբարափոխների մասին` ՀՀԿ-ի ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո չնայած ողջ օրը քաղաքացիական անհնազանդության պայքարը չմարեց, սակայն ՀՀԿ-ում կասկած չեն ունեցել, որ հաջորդ օրն ալիքը կմարի։

Տեղեկացանք, որ խմբակցությանը հրահանգել են կազմ-պատրաստ սպասել ԱԺ արտահերթ նիստի, վաղ առավոտից պատգամավորները գնացել են խորհրդարան՝ սպասելով ճակատագրական պահին, որպեսզի նիստ անեն և Փաշինյանին զրկեն անձեռնմխելիությունից ու կալանավորեն։ Անգամ խորհրդարան է գնացել Արփինե Հովհաննիսյանը, որը տատիկի մահվան պատճառով չի մեկնել ԵԽԽՎ լիագումար նիստին։

Սակայն երեկ վաղ առավոտից մայրաքաղաքի փողոցներում հազարավոր քաղաքացիների քայլերթն իշխանություններին այլ ելք չի թողել, և Սերժ Սարգսյանի հետ ուղիղ կապ ունեցող անձինք՝ Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան, Հրանտ Մարգարյան, Բակո Սահակյան, սկսել են բանակցել՝ վարչապետին բացատրելով իրավիճակի լրջությունը։

Ի դեպ, տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունների առաջին հարցը լինելու է Սերժ Սարգսյանին ՀՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարեցնելու պահանջը։ Իսկ մինչ այդ ՀՀԿ-ում զզվանքով խոսում էին ճամբարափոխների մասին՝ կուսակցության ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: